«Արսենալը» համաձայնության է եկել Ջակայի հետ անձնական պայմանագրի շուրջ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է «Արսենալ» տեղափոխությանը:

Goal.com-ի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբն ու Ջական համաձայնության են եկել անձնական պայմանագրի շուրջ:

Գերմանական ակումբը չի շտապում Ջակայի տրանսֆերը վաճառելու հարցում, քանի որ դեռևս նրան փոխարինող չի գտել:

Գերմանիայի Բունդեսլիգայի 2015/16թթ. մրցաշրջանում շվեյցարացի ֆուտբոլիստն անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ