«Արսենալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» տրանսֆերային շուկայում

«Արսենալը» իրականացրեց այս ամռան իր առաջին տրանսֆերը: Անգլիական ակումբը համաձայնության է հասել «Շալկե-04»-ի պաշտպան ՍեադԿոլաշինացի հետ:

Ինչպես հաղորդում է գերմանական մամուլը, «զինագործները» համաձայնության են հասել բոսնիացի ֆուտբոլիստի հետ և պատրաստվում են 5-ամյա պայմանագիր առաջարկել նրան:

23-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում էին նաև «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Սիթին»: Կոլաշինացի տեղափոխությունը կարող է խնդիրներ առաջացնել անգլիական ակումբի պաշտպաններ Նաչո Մոնրեալի և Կիրան Գիբսի համար, քանի որ ֆուտբոլիստները պետք է պայքարեն բավականաչափ խաղաժամանակ ստանալու համար:

Կոլաշինացը ընթացիկ մրցաշրջանում հաջող ելույթներ է ունեցել գերմանական ակումբի կազմում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ