«Արսենալը» գերիշխում է Մխիթարյանի տրանսֆերային պայքարում

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուների խորը հիասթափությունը թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ստիպեց ցուցակ կազմել ու գրել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պետք է ամռանը համալրեն «զինագործների» ակումբը:

«Արսենալն» արդեն 30 միլիոն ֆունտ է հատկացրել Գրանիտ Ջակայի տրանսֆերի գնմանը, իսկ մոտ ապագայում 20 միլիոն ֆունտով թիմ կհրավիրի նաև «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիին:

Լոնդոնցիների հաջորդ քայլը տրանսֆերային շուկայում կլինի Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանի իրավունքների ձեռբերումը: Տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն ֆունտ: 27-ամյա հայ ֆուտբոլիստը չի կարողացել համաձայնության գալ ներկայիս ակումբի հետ, ու «Արսենալ» տեղափոխությունը շոշափելի մոտ է:

The Sun-ը գրում է, որ չնայած «Չելսիի» ու «Տոտենհեմի»՝ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությանը՝ հայ ֆուտբոլիստի համար ամենահարմար ու ամենամոտ տարբերակն «Արսենալ» տեղափոխությունն է: Մխիթարյանի պահանջած աշխատավարձը(շաբաթական 85 հազար ֆունտ-խմբ.) չի կարող խնդիր հանդիսանալ տրանսֆերի կայացման գործընթացում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ