«Արսենալը» չի վաճառի իր հարձակվողին

«Արսենալը» արդեն մերժել է թիմի հարձակվող Օլիվեր Ժիրուին գնելու մի քանի առաջարկներ, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:

Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ «Զինագործների» ղեկավարությունը բաց էր ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունների համար, սակայն ներկայումս ակումբը դիրքորոշումը միանշանակ է. «Ժիրուն չի վաճառվում»:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2012 թվականին «Մոնպելյեից» 13 մլն. եվրոյի դիմաց: Ժիրուն «Արսենալի» մարզաշապիկով անցկացրել է 187 հանդիպում և հեղինակել 82 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ