«Արսենալը» չի վաճառի իր առաջատար ֆուտբոլիստին

Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալի» հարձակվող Օլիվեր Ժիրուն չի լքի իր ներկայիս ակումբը, հայտնում է ֆուտբոլիստի գործակալ Մայքլ Մանուելոն:

«Այն ամենը ինչ ասվում է Ժիրուի մասին ճիշտ չէ: Ես միայն ասել եմ, որ եթե «Արսենալը» ցանկանա վաճառել Ժիրույին, մենք կորոշենք:

Չգիտեմ, թե որտեղից են եկել «Նապոլի» տեղափոխվելու շշուկները: Մենք երբեք չենք խոսել նեապոլական ակումբի հետ և չկան այնպիսի մարդիկ, որոնք կարող են դա անել իմ փոխարեն:

Դու միշտ 2 հարձակվողի կարիք ունես և ցավոք Ուելբեքը 9 ամիս չի խաղալու: Սակայն եթե խաղում ես հզոր թիմում, մրցակցությունը բնական բան է»,-ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը:

Հիշեցնենք՝ Ժիրուի ծառայություններով հետաքրքրված էր «Նապոլին»:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ