«Արսենալը» 38 միլիոն եվրո է առաջարկել Սթարիջի համար

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Դենիել Սթարիջի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է Mirror-ը:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար «Լիվերպուլին» վճարել 38 միլիոն եվրո: Սթարիջի ու «Լիվերպուլի» պայմանագիրը գործում է մինչև 2019 թվականի ամառ:

Ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2013 թվականին «Չելսիից»: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սթարիջը մասնակցել է 13 խաղի՝ դառնալով 8 գոլի հեղինակ:

«Լիվերպուլում» հարձակվողն ընդհանուր անցկացրել է 90 խաղ՝ դառնալով 53 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ