«Արսենալը» 30 մլն ֆունտ կնվիրաբերի «Շապեկոենսեին», իսկ ՊՍԺ-ն ՝ 40 մլն եվրո

Ամբողջ ֆուտբոլային աշխարհը սգում է բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ողբերգությունը: Ինչպես արդեն տեղյակ եք, երեկ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մոտակայքում բրազիլական «Շապեկոենսե» ակումբը ավիավթարի է ենթարկվել:

Ինքնաթիռում եղել են 81 հոգի, որոնցից ողջ է մնացել միայն 5 հոգի:

Ինչպես պնդում են մի շարք ԶԼՄ-ներ, լոնդոնյան «Արսենալը» պատրաստվում է 30 մլն ֆունտ նվիրաբերել «Շապեկոենսեին»: Այդ քայլին նաև դիմելու է ֆրանսիական ՊՍԺ-ն, ով իր հերթին բրազիլական ակումբին կօգնի 40 մլն եվրոյով:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ