«Արսենալը» 25 մլն եվրո առաջարկել «Բորուսիայի» կիսապաշտպանի համար, սակայն գերմանացիները պահանջում են 40մլն

«Արսենալը» շարունակում է բանակցել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի տրանսֆերի շուրջ:

Ըստ վերջին տեղեկությունների, «զինագործները» շվեյցարացի ֆուտբոլիստի համար առաջարկել են 25 մլն եվրո, սակայն գերմանացիները չեն պատրաստվում բաժանվել իրենց ֆուտբոլիստից այդ գումարի դիմաց: «Բորուսիան» իր կիսապաշտպանի  ցանկանում է ստանալ մոտ 40 մլն եվրո:

«Առաջարկը իսկապես կա, բայց դա չի նշականակում, որ մենք պատրաստվում ենք Ջակային վաճառել այդ գումարի դիմաց»,- ասել է գերմանական ակումբի սպորտային տնօրեն Մաքս Էբերլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ