«Արսենալ» – «Բարսելոնա» և «Յուվենտուս» – «Բավարիա Մյունխեն». ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

  • ՉԼ,  Մեկ ութերորդ եզրափակիչ
  • «Յուվենտուս» – «Բավարիա»
  • «Յուվենտուս Ստեդիում», Թուրին
  • Փետրվարի 23, 23:45

Հեռարձակումը կսկսվի խաղի մեկնարկից 1-2 րոպե առաջ։

Մեկնարկային կազմեր կազմեր

«Յուվենտուս» — Բուֆոն, Լիպտշտայներ, Բարցալի, Բոնուչի, Էվրա, Կուադրադո, Խեդիրա, Մարկիզիո, Պոգբա, Մանջուկիչ, Դիբալա
«Բավարիա» — Նոյեր, Բերնատ, Լամ, Ալաբա, Կիմիխ, Տիագո, Կոստա, Վիդալ, Ռոբեն, Մյուլեր, Լևանդովսկի

Խաղից առաջ

«Յուվենտուսը» ուրբաթ օրը ստիպված եղավ ընդհատել իր 15 խաղյա հաղթարշավը՝ գոլազուրկ ոչ ոքի արձանագրելով «Բոլոնիայի» հետ: Սակայն միևնույն է, թիմի ֆանտաստիկ մարզավիճակը մի խաղով չի կորել, ու այսօր «Ծեր սենյորան» էականորեն ավելի զորեղ մրցակից է թվում, քան վիճակահանության ժամանակ:

«Բավարիան» իր հերթին խոցված է կազմի հետ կապված խնդիրներով, մասնավորապես տուժել է թիմի պաշտպանական գիծը: Գվարդյոլայի տրամադրության տակ առկա պաշտպանները այսօր մեծ փորձության են ենթարկվելու՝ իրենց դիմաց ունենալով ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Պաոլո Դիբալային: Ավելին, «Բավարիան» ՉԼ-ում իր վերջին պարտությունները կրել է բացառապես արտագնա խաղերում: Մրցակցի հարկի տակ «Բավարիան» հաղթել է ՉԼ իր վերջին 7 խաղերից միայն 2-ում ու պարտվել 4-ում:

Foto Fabio Ferrari - LaPresse 10 04 2013 Torino ( Italia ) Sport Champions League 2012 / 2013 Quarti di finale ritorno Juventus vs. Bayern Monaco Nella foto:Barzagli Photo Fabio Ferrari - LaPresse 10 04 2013 Torino Sport Champions League 2012 / 2013 Round of 8th 2nd leg Juventus vs. Bayern Munchen In the picture:Barzagli

Այնուամենայնիվ, «Բավարիան» մնում է «Բավարիա»՝ Չեմպիոնների լիգան նվաճելու ամենալուրջ հավակնորդը «Բարսելոնայի» կողքին: «Բավարիան» վերջին դիմակայություններում շատ հաջող է խաղում «Յուվենտուսի» դեմ՝ 4 հաղթանակ և 2 ոչ ոքի վերջին 6 խաղերում: Այսօր Թուրինում մեծ ֆուտբոլ է լինելու, դիմակայություն, որում Չեմպիոնների լիգան կարող է կորցնել իր գլխավոր հավակնորդներից մեկին:

 

Հետաքրքիր փաստեր

  • «Յուվենտուսը» «Ռեալի» ու ՊՍԺ-ի հետ այն երեք թիմերից մեկն է, որ ՉԼ այս մրցաշրջանում տանը դեռ ոչ մի գնդակ չի ընդունել:
  • «Յուվենտուսը» խմբային փուլում ընդամենը 6 գոլ է խփել՝ ամենաքիչը 1/8 եզրափակիչ անցած թիմերի շարքում:
  • «Յուվենտուսը» պարտվել է ՉԼ-ում իր վերջին 34 խաղերից միայն 2-ում: 2 դեպքում էլ մրցակիցը «Բավարիան» է եղել:
  • «Բավարիան» այս մրցաշրջանում ամենաշատ գոլերն է խփել՝ «Ռեալի» հետ՝ 19:

Միմյանց դեմ

10/04/13 «Յուվենտուս» 0-2 «Բավարիա»
02/04/13 «Բավարիա» 2-0 «Յուվենտուս»
08/12/09 «Յուվենտուս» 1-4 «Բավարիա»
30/09/09 «Բավարիա» 0-0 «Յուվենտուս»

Թիմեր «Յուվենտուս» «Բավարիա»
Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 8 4 4 8 4 4
Հաղթանակ 3 2 1 4 2 2
Ոչ-ոքի 1 0 1 1 1 0
Պարտություն 4 2 2 3 1 2
Խփած գոլ 6 4 2 11 4 7
Բաց թողած գոլ 11 7 4 6 2 4
Միավոր 10 6 4 13 7 6
1 2
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ