Արսեն Վենգերը վախենում է

Երբ 1996 թվականին ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերն զբաղեցրեց Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը, հազիվ թե կարծեր, որ թիմը հետագայում իր կյանքն է դառնալու բառի բուն իմաստով:

Եվ հիմա Վենգերը վախենում է այն օրվանից, երբ ստիպված է լինելու թողնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնն ու հեռանալ թիմից:

«Սա իմ կյանքն է, և եթե անկեղծ, ապա վախենում եմ այդ օրվանից: Որքան երկար մնամ, այնքան բարդ է լինելու հրաժարվել այս կապվածությունից: Երբ սըր Ալեքս Ֆերգյուսոնը թողեց իր պաշտոնը, իսկ մենք խաղում էինք «Յունայթեդի» դեմ, նա ինձ հաղորդագրություն ուղարկեց՝ հրավիրելով իր հետ խմելու: Ես հարցրի՝ «Դուք դրա՞ կարիքն ունեք», նա պատասխանեց՝ «ամենևին»:

Ես սա չեմ հասկանում: Մարդկային կյանքում դատարկություն է տիրում, երբ դու ապրել ես՝ հաջորդ խաղին սպասելով ու հաղթանակի ձգտելով, իսկ դա ավարտվում է»,- The Guardian-ը փոխանցում է Վենգերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ