Արսեն Վենգերը նշել է, թե որն է ամենավտանգավոր թիմը Եվրոպայում այս պահին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ՊՍԺ-ի հետ խաղից առաջ խոսել է Չեմպիոնների լիգայի ուժեղագույն ակումբների մասին:

«Ես դիտել եմ «Ռեալի» խաղը «Ատլետիկոյի» դեմ ու տպավորվել եմ: Նրանք այս պահին ամենավտանգավոր թիմն են:

Իսկ ինչ վերաբերում է անգլիական ակումբներին, կարծում եմ, որ նրանց ու եվրոպական գրանդերի միջև ստեղծված տարբերությունը աստիճանաբար վերանում է: Օրինակ՝ «Ման Սիթին» հաղթեց «Բարսելոնային»: Մենք հնարավորություն ունենք ցույց տալ դա ՊՍԺ-ի դեմ»,-ասել է ֆրանսիացի մարզիչը:

«Արսենալ» – ՊՍԺ հանդիպումը կկայանա այսօր, 23:45: Նշենք, որ լոնդոնցիներն արդեն ապահովել են մասնակցությունը 1/8 եզրափակիչ փուլին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ