Արսեն Վենգեր. «Վերջին 6 տարիներին մենք պարտվում ենք այն ակումբներին, ովքեր հաղթել են ՉԼ-ում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո խոսել է իր ակումբի անհաջողությունների մասին:

«Վերջին 6 տարիներին մենք պարտվում ենք այն թիմերին, ովքեր հաղթել են Չեմպիոնների լիգան: Միակ բացառությունը դա «Մոնակո» էր, իսկ մնացած դեպքերում դա եղել են «Բարսելոնան» և «Բավարիան»:

Մեր մրցակցի խաղամակարդակը ուղղակի ֆանտաստիկ էր և նրանց մեջ կառանձնացնեմ Մեսիին: 90 րոպեի ընթացքում նա մեկ անգամ չսխալվեց: Դրանով կարելի է միայն հիանալ: Դրանից միայն ես տուժեցի, իսկ մնացածի համար դա ուղղակի հրաշք էր»,- ասել է Վենգերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ