Արսեն Վենգեր. «Մխիթարյանը շատ վտանգավոր կլինի այս մրցաշրջանում»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբի պաշտոնական կայքի հետ ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ֆրանսիացի մասնագետը բարձր է գնահատում Հենրիխի որակները՝ վստահ լինելով, որ 27-ամյա հայ ֆուտբոլիստը նորություն է բերելու «Յունայթեդին» ու վտանգավոր է լինելու իր խաղով ընթացիկ մրցաշրջանում:

«Մխիթարյանը միշտ գերազանց կիսապաշտպան է եղել, սակայն միայն վերջին մրցաշրջանում է սկսել գոլեր խփել: Կարծում եմ՝ Բունդեսլիգայում նա դարձավ 10 գոլի հեղինակ, որը նրան դարձնում է շատ ավելի վտանգավոր: Նա նորություն կհաղորդի «Յունայթեդի» խաղին»,- «Արսենալի» պաշտոնական կայքը փոխանցում է Վենգերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ