Արսեն Վենգեր. «Լեսթերի» չեմպիոնությունն ինձ ցավ է պատճառում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Լեսթեր Սիթիի»՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու մասին:

«Լեսթերի» չեմպիոնությունն ինձ ցավ է պատճառում: Երբ որևէ մեկը գերազանցում է քեզ, պետք է դա ընդունել, իսկ «Լեսթերը» այս պահին լավագույնն է: Ձեզ թվում է՝ «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» կամ «Յունայթեդը» չե՞ն զղջում այս ամենի համար: Սա սպորտ է:

Մենք շատ հաճախ էինք միավորներ կորցնում ոչ այնքան ուժեղ թիմերի դեմ խաղերում: Չգիտեմ՝ ինչու էր այդպես:

Տնային խաղերում հաճախ էինք միավորներ կորցնում այնպիսի թիմերի դեմ, որոնք խորքային էին պաշտպանվում, իսկ մենք չէինք կարողանում գոլեր խփել. սա է մեր թերությունը:

Տարօրինակ վիճակագրություն ունենք: 15 խաղ անցկացրել ենք չոր հաշվով, բայց երբ գոլ ենք ընդունել, դրանք եղել են որոշիչ խաղի համար»,- Goal.com-ը փոխանցում է Վենգերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ