Արսեն Վենգեր. «Անգլիական թիմերի վիճակագրությունը «Բազելի» դեմ խաղերում տագնապալի է»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատել «Բազելի» հնարավորությունները շվեյցարական թիմի դեմ խաղի նախօրեին:

«Անգլիական ակումբների վիճակագրությունը «Բազելի» դեմ խաղերում տագնապալի է: Այս թիմը շատ լավ է խաղացել «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Բազելը» գերիշխում է Շվեյցարիայում. նրանք անում են այն, ինչ ցանկանում են: Մարզչական անձնակազմը հիանալի է, և ընդհանրապես Շվեյցարիայում շատ լավ մարզիչներ կան:

«Բազելի» սկաուտները հիանալի են աշխատում: Կարելի է մտաբերել Սալահին ու Էլ-Նինիին: Նրանք Եգիպտոսից են, իսկ անգլիական թիմերն այնտեղ գրեթե դիտարկում չեն կատարում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ