Արսեն Պապիկյանը՝ Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ

Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արսեն Պապիկյանը:

«Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արսեն Պապիկյանը: Մենք համաձայնության ենք եկել, ու նա կլքի «Կուբանի» մարզչական շտաբը»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությունը փոխանցում է թիմի նախագահ Վալենտին Կլիմկոյի խոսքը:

Պապիկյանը գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Վալերի Կարպինին, ով անցած շաբաթ հեռացվել է պաշտոնից:

Նշենք, որ Պապիկյանը 2009-2013 թվականներին աշխատել է «Տորպեդոյում», այնուհետև հեռացել է «Կուբան»՝ նշանակվելով գլխավոր մարզչի օգնական:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ