Արսեն Ջուլֆալակյանի վերջին գոտեմարտը Գերմանիայի Բունդեսլիգայում (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը Գերմանիայի Բունդեսլիգայում իր վերջին գոտեմարտում 6:0 հաշվով պարտվել է հունգարացի Զոլտան Լևային: Վերջինս աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրն էր 75 կգ քաշային կարգում:

Չնայած Ջուլֆալակյանի պարտությանը՝ նրա թիմի՝ «Աալեն 05»-ը հաղթանակ է տարել այս տուրում 10:13 հաշվով: Այս թիմը ներկայումս գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ տուրի գոտեմարտերը «Աալեն 05» թիմի ըմբիշները կանցկացնեն նոյեմբերի 19-ին: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Ջուլֆալակյանն այդ տուրում ելույթ ունենալու է, թե ոչ: Նշենք, որ ընթացիկ առաջնությունում հայ ըմբիշն ավելի վաղ գորգ էր դուրս եկել մեկ անգամ, որտեղ հաղթանակ էր տարել:

Ներկայացնում ենք Ջուլֆալակյանի վերջին գոտեմարտը.

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ