Արսեն Ջուլֆալակյանը կրկին պարտվել է Բունդեսլիգայում

Գերմանիայի ըմբշամարտի Բունդեսլիգայի հերթական տուրում Արսեն Ջուլֆալակյանի թիմը՝ «Աալեն 05»-ը 14-11 հաշվով հաղթանակ է տարել «Վեյնգարտենի» նկատմամբ: Ցավոք, հայ ըմբիշը չի կարողացել օգնել իր թիմին միավորներով:

75 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը 0:6 հաշվով պարտություն է կրել գերմանացի Ֆրանկ Շտաբլերից: Վերջինս 2015թ. աշխարհի չեմպիոն էր ճանաչվել մինչև 66 կգ քաշային կարգում:

Նշենք, որ սա մրցաշրջանի 3-րդ գոտեմարտն էր Արսեն Ջուլֆալակյանի համար: Դրանցից նա հաղթել է միայն առաջինում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ