Արսեն Ջուլֆալակյան. «Օլիմպիական երազանքն ինձ համար կարծես ավարտվել էր, բայց…»

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով այսօր Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարում նվաճեց օլիմպիական ուղեգիր, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ վերջերս նույնիսկ չէր կարողանում քայլել, իսկ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու երազանքն իր համար կարծես ավարտված լիներ:

«Ուղիղ մեկ ամիս առաջ ես լուրջ վնասվածք ունեի… Շուրջ մեկ շաբաթ նույնիսկ չէի կարողանում քայլել: Այդ ժամանակ Օլիմպիական երազանքն ինձ համար կարծես ավարտված լիներ: Բայց շնորհակալ եմ Աստծուն, որ ես արդեն որակավորվել եմ Ռիոյի Խաղերին(սա իրոք նման էր ռազմադաշտի պայքարի):

Այնպես որ մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել ձեզ, որ անհնարին ոչինչ չկա, եթե դու ունես երազանք: Ուղղակի մարտնչիր դրա համար այնքան, որքան կարող ես: Դու, հնարավոր է, ընդամենը մեկ քայլ ես հեռու հաջողությունից:

Հ.Գ. 1. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս(միայն նրանք գիտեն, թե որքան եմ ջանացել ես), իմ Իրական Ընկերներին և երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ այս դժվար պահին: Ես իսկապես դա բարձր եմ գնահատում:

Հ.Գ. 2. Սովորաբար ես չեմ սիրում նման բաներ գրել, բայց այս օրը հատուկ է ինձ համար)))»,- մասնավորապես գրել է Ջուլֆալակյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ