Արսեն Ջուլֆալակյան. «Լավագույնը դեռ առջևում է»

Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ակնարկել է իր կարիերան շարունակելու մասին, ինչպես նաև կարծիք հայտնել, որ երբեմն մամուլը արժանին չի մատուցում այն մարդկանց, ովքեր կանգնած են հաղթանակների հետևում.

«Ցավոք սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է…
Եվ չկա ոչ մի երաշխիք,որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։
Ինչևէ, լավագույնը դեռ առջևում է։ Սպասեք նոր հաղթանակների՝էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։
Ինչպես կասեր լեգենդար Ալին-
I’ll show you how great I am!!!
Երկու բառով պետք է անդրադառնամ նաև մեր նոր օլիմպիական հերոսներին,քանի որ մամուլն ու մեդիան պատահական կամ մտածված շատ հաճախ թերի կամ բաձարձակ սխալ է ներկայացնում այդ սխրանքը կերտողներին։ Հասկացեք հարգելիներս,երբ հարցազրույցներ,նկարահանումներ, ուղիղ ռեպորտաժներ կամ նման տիպի այլ բաներ եք անում,ոչ թե դա արեք նրանց հետ,ովքեր տեսախցիկ,բարձրախոս,ձայագրիչ են ման գալիս,որ քցվեն վրեն կամ դեմը,այլ փնտրեք և գտեք արժանիներին,ովքեր իրենց ամբողջ գիտակից կյանքը,առողջությունը,ժամանակը,մի խոսքով ամեն ինչը տվել են այդ գործին՝սպորտին։
Դա վերաբերում է և՛ մարզիկներին, և՛ առավել ևս մարզիչներին(արժանի),ում շատ հաճախ շատերը մոռանում են,կամ հիշում ոչ անհրաժեշտ չափով։
Թե չէ ստացվում է բոլորիս քաջ ծանոթ ժողովրդական խոսքը «սանատորիա գնացողի» մասին…»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ