Արսեն Աբգարյանն ու Ժորժիկ Մարությանը՝ բրոնզե մեդալակիր

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը:

Կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի 4 պատվիրակներից 2-ն արդեն անցկացրել են իրենց մենամարտերը: 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվել են Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճել Եվրոպայի առանության բրոնզե մեդալ՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Երեկոյան ռինգ դուրս կգան նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ