Արփինե Դալալյանը նվաճեց ոսկե մեդալ

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Արփինե Դալալյանը երկամարտի արդյունքով դարձավ 69 կգ քաշային կարգի չեմպիոն:

Պոկում վարժությունում Արփինե Դալալյանը գրավեց ընդամենը 4-րդ տեղը` բարձրացնելով 89 կգ: Հրում վարժությունում հայ մարզուհին բարձրացրեց 124 կգ և գրավեց առաջին տեղը: Երկամարտի 213 կգ արդյունքով Դալալյանը հռչակվեց մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Կարեն Մարգարյանը և Կարեն Ավագյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ