Արփինե Դալալյանը՝ Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

17-ամյա հայ ծանրորդուհի Արփինե Դալալյանը Մալայզիայում ընթացող ծանրամարտի Աշխարհի երիտասարդության առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ:

Վերջերս Եվրոպայի չեմպիոն դարձած հայ մարզուհին +69 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գրանցել է 93, իսկ հրում վարժությունում՝ 127 կգ արդյունք: Երկամարտի 220 կգ արդյունքով նա ընդգրկվել է եռյակում: Չեմպիոն հռչակված չինուհի Հույբինգ Սոնգը երկամարտում բարձրացրել է 259 կգ:

Նշենք, որ երեկ Հայաստանի համար ևս մեկ բրոնզե մեդալ էր նվաճել Կարեն Ավագյանը: Այսօր ելույթ է ունենալու նաև Վարազդատ Լալայանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ