Արոնյանը կրկին ոչ ոքի խաղաց

Մոսկվայում շարունակվող Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը հերթական պարտիան ավարտեց ոչ ոքի: Հայ գրոյսմաստերը սպիտակներով մրցում էր հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Լևոն Արոնյանը այսպիսով հավաքեց 5 միավոր 8 հնարավորից: Եթե Սերգեյ Կարյակինը պարտվի, ինչը տվյալ պահին շատ հնարավոր է, ու Վիշի Անանդն էլ հաղթանակ չտանի, Արոնյանը միայնակ կգլխավորի մրցաշարային աղյուսակը:

Վաղը Արոնյանի մրցակիցը իր հիմնական մրցակիցներից մեկն է` հնդիկ Վիշի Անանդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ