Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և ամրապնդեց առաջատարի դիրքը

Գերմանիայում ընթացող շախմատի GRENKE Chess Classic մրցաշարում հիանալի է հանդես գալիս հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը: 5–րդ տուրում Արոնյանը սպիտակներով 58-րդ քայլին պարտության մատնեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին՝ տոնելով մրցաշարում 3-րդ անընդմեջ հաղթանակը:

Այդ հաղթանակի շնորհիվ Արոնյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը՝ 4 միավորով շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այժմ Լևոնը մեկ միավորով է առաջ անցել Հոու Յիֆանից, Ֆաբիանո Կարուանայից և Մագնուս Կառլսենից:

Տուրում գրանցված երկրորդ հաղթանակը տոնեց Մագնուս Կառլսենը, ով մրցում էր Գեորգ Մայերի հետ: Հոու Յիֆան-Մաթիաս Բլյուեբաում, Ֆաբիանո Կարուանա-Մաքսիմ Վաշիե-Լագրավ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Հոու Յիֆանի հետ, իսկ մրցաշարը կավարտի Ֆաբիանո Կարուանայի հետ մրցավեճով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ