Արոնյան –Կարուանա. Այսօր Հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրն է

Այսօր Մոսկվայում հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրն է, որտեղ Լևոն Արոնյանը հանդիպելու է Ֆաբիանո Կարուանային (ԱՄՆ): Մյուս հանդիպումները՝ Գիրի –Սվիդլեր, Անանադ- Նակամուրա, Թոփալով – Կարյակին:

Երեկ՝ 4-րդ տուրում, Արոնյանը ոչ-ոքի է արել Սվիդլերի (Ռուսաստան) հետ պարտիայում: Կողմերը ոչ-ոքիի համաձայնության են եկել խաղի 41-րդ քայլին:

Այս պահին մրցաշարի միանձնյա առաջատրն է Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան),  որը վաստակել է 3 միավոր: Լևոն Արոնյանը 2-րդ հորիզոնականում է՝ 2,5 միավորով: Անանդը (Հնդկաստան), Կարուանան (ԱՄՆ), Սվիդլերը (Ռուսաստան)   և Գիրին (Նիդեռլանդներ) վաստակել են 2 միավոր, Նակամուրան (ԱՄՆ) `1,5, իսկ Թոփալովը (Բուլղարիա) 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի մարտի 30-ին: Հաղթողը կդառնա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հակառակորդը ու կպայքարի աշխարհի 1-ին տիտղոսի համար նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ