Արնոլդ. «Մարսելոյին ասացի, որ կցանկանայի այնպիսի հիասքանչ մազեր ունենալ, ինչպիսիք նա ունի»

«Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Մաքսիմիլիան Արնոլդի ու Մարսելոյի միջև դրվագը երկար քննարկումների տեղիք տվեց:

Արնոլդը, մեկնաբանելով դրվագը, ասել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, որից հետո Մարսելոն փորձում էր մրցավարին ապացուցել, որ իր հետ այնպես չեն վարվել, ինչպես պետք է:

«Ես Մարսելոյին ասացի, որ կցանկանայի այնպիսի հիասքանչ մազեր ունենալ, ինչպիսիք նա ունի: Այսպիսի միջադեպերը ֆուտբոլի մասն են կազմում և մոռացվում են խաղից անմիջապես հետո»,- Goal.com-ը փոխանցում է Արնոլդի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ