Արնասոն. «Ռոնալդուի մեկնաբանությունները ցույց են տալիս, թե ինչու է Մեսին միշտ մի քայլ առաջ»

Իսլանդիայի հավաքականի պաշտպան Կերի Արնասոնը կրկին անդրադարձել է Կրիշտիանո Ռոնալդուի հնչեցրած խոսքերին իր հավաքականի խաղի վերաբերյալ:

«Ռոնալդուն հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նա ամենահաճելի մարդ չէ: Մենք գրեթե հաղթանակ կորզեցինք նրանցից, իսկ նա ասում է, որ մենք չէինք ցանկանում հաղթել:

Ակնհայտ է, որ մենք իր սկբանե չէինք ծրագրում այդքան վտանգավոր պահեր ստեղծել: Սակայն Ռոնալդուի մեկնաբանությունը ցույց է տալիս, թե ինչու է Մեսին մի քայլ գերազանցում նրան: Ես երբեք չէի լսի նման խոսքեր Մեսիից:

Հաճելի էր լսել պորտուգալացու նման մեկնաբանությունը, դա ցույց է տալիս, որ մենք իսկապես խնդիրներ ենք ստեղծել նրա համար: Նա կարող է ասել, ինչ ուզում է, նա հանդիպման ընթացքում պահեր չունեցավ: Նա մի պահ ունեցավ, սակայն չկարողացավ դա օգտագործել: Ի՞նչ կարող եմ ասել: Նա չգիտի պարտվել:

Շատ հաճելի էր, երբ նա կռվում էր մրցավարների հետ խաղից հետո»,-շեշտել է իսլանդացի ֆուտբոլիստը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ