Արմեն Նիկողոսյանը Հայաստանի 2-րդ մեդալը նվաճեց սամբոյի ԱԱ-ում

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում շարունակվում է սամբոյի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը:

52 կգ քաշային կարգում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Նիկողոսյանը: Պատանի մարզիկը կարողացավ հասնել մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռամազան Տիկուին՝ այդպիսով նվաճելով բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Հայաստանի համար առաջին մեդալը նվաճել էր 42 կգ քաշային Արթուր Մանուկյանը, ով դարձել է արծաթե մեդալակիր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ