Արմեն Համբարձումյան. «Հնարավոր է՝ հանդես գամ Հայաստանի հավաքականում»

«Մորդովիայի» 22-ամյա կիսապաշտպան Արմեն Համբարձումյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորությանը:

– Դու հայ ես, այդ իսկ պատճառով չենք կարող չհարցնել՝ Ռուսաստանի՞ հավաքականում կցանկանայիք հանդես գալ, թե՞ Հայաստանի.

– Այո՛, ես հայ եմ, հայրս ու մայրս Հայաստանից են: Այս հարցին, սակայն, դժվարանում եմ պատասխանել: Պատանեկան ու երիտասարդական մակարդակում հրավիրվել եմ Ռուսաստանի հավաքական: Հայաստանի հավաքականից ևս հրավեր եմ ստացել, սակայն այստեղ պետք է մի կարևոր գործոն հաշվի առնել. ես դիտարկվելու եմ որպես լեգեոներ: Կարիերայիս այս հատվածում ես դրանից կաշկանդվում եմ: Ապագայում, սակայն, բնականաբար չեմ բացառում, որ հնարավոր է՝ հանդես գամ Հայաստանի հավաքականում: Տեսնենք:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ