Արմեն Ադամյանը համալրեց «Ալաշկերտի» մարզչական շտաբը

Այսօր Արմեն Ադամյանը մեկամյա պայմանագիր է ստորագրել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ և համալրել է գլխավոր թիմի մարզչական շտաբը, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

49-ամյա մասնագետը Հայաստանում գլխավորապես աշխատել է «Միկա» ակումբում՝ 2005-2007 թթ., 2009-2011 թթ., և 2015 թ.: Արմեն Ադամյանը մարզչական գործունեություն է ծավալել նաև ռուսաստանյան մի շարք թիմերում՝ Սմոլենսկի «Դնեպր» և «Կրիստալ», Ուլյանովսկի «Վոլգա», Պենզայի «Զենիթ»:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը Աբրահամ Խաշմանյանն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ