Արման Երեմյանը՝ թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում ավարտին է մոտենում թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը:

Տղամարդկանց մրցաշարի 87 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը ոսկե միավոր(0:1) է տանուլ տվել Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Լարինին՝ բավարարվելով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալով՝ հայտնում է թաեքվոնդոյի եվրոպական միությունը:

Նշենք, որ այս քաշային կարգում մեդալի համար պայքարում էր նաև ադրբեջանցի մարզիկ, որին հաջողվել է միայն կիսել բրոնզե մեդալը սերբ Դրասկո Ջովանովի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ