Առլոնդ Շվարցնեգերը այցելել է «Բարսելոնայի» մարզմանը (լուսանկար)

Հանրահայտ դերասան, իսկ այժմ քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցնեգերը այցելել է «Բարսելոնայի» ակադեմիա և հետևել թիմի մարզմանը:

Մինչ մարզման մեկնարկը Շվարցնեգերը շփվել է Խորդի Ալբայի, Խավիեր Մասկերանոյի, Սերխիո Բուսկետսի, Դենիս Սուարեսի, Նեյմարի, Պակո Ալկասերի և Ռաֆինյա Ալկանտարայի հետ: Ֆուտբոլիստները դերասանին նվիրել են «Բարսելոնայի» մարզաշապիկ:

Նշենք, որ Շվարցնեգերը Բարսելոնայում է Arnold Classic Europe բոդիբիլդերների մրցույթի կապակցությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ