Արգենտինայում պահանջում են թիմից հեռացնել Մեսիին, եթե գլխավոր մարզիչը շարունակի հավաքական հրավիրել վերջինիս ընկերներին

Արգենտինայի ազգային հավաքականի վերջին պարտությունը Բրազիլիայից (0-3) մեծ խառնաշփոթ է ստեղծել երկրպագուների և ԶԼՄ-ների մեջ: Երեկ «Ալբիսելեստեն» հյուրընկալվելիս խոշոր հաշվով զիջել է բրազիլացիներին:

Երկրպագուները և ԶԼՄ-ները շատ ցավոտ են ընդունում այս փաստը և սովորության համաձայն սկսել են մեղադրել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին: Վերջինիս մեղադրում են նրա համար, որ հավաքական են հրավիրվում այն մարդիկ, ովքեր նրա ընկերներն են: Եվ ահա արգենտինական ԶԼՄ-ները և երկրպագուները պահանջելու են թիմից հեռացնել Մեսիին, եթե գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան շարունակի հավաքական հրավիրել նրա ընկերներին:

Արգենտինայում հավաքականի մի քանի ֆուտբոլիստներին համարում են անհաջողակներ, ովքեր արդեն սովոր են պարտվելուն:

Մեսին խնդրել է հավաքական չհրավիրել Իկարդիին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ