Արգենտինայի նախագահ. «Մեսին ամենակարևորն է, որն ունի Արգենտինան»

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մարկին կոչ է արել հարձակվող Լիոնել Մեսիին չհեռանալ հավաքականից՝ անվանելով նրան Աստծու կողմից տրված պարգև երկրին: «Ոսկե գնդակի» հնգակի հաղթողը ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշում էր կայացրել Ամերիկայի գավաթի եզրափակչում Չիլիից պարտություն կրելուց հետո (0–0 , 2–4, 11 մետրանոցներով):

«Ես շնորհավորել եմ Մեսիին և ասել, որ նա հիանալի է խաղացել Ամերիկայի գավաթում,– Մարկիի խոսքերը փոխանցում է FourFourTwo-ն: «Մեսին Աստծուց նվեր է Արգենտինայի համար, նա աշխարհի ամենալավ ֆուտբոլիստն է :Նա ամենակարևորն է, որ կա մեր երկրում, պետք է հոգ տանենք նրա մասին:

Հավելենք, որ Մեսիի՝ հավաքականից հեռանալու հայտարարությունից հետո մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում՝ Դիեգո Մարադոնան և ֆուտբոլիստի խաղընկերներից շատերը, կոչ են արել նրան վերանայել որոշումը: Երկրպագուները սկսել են շարժում՝ նրան Արգենտինայի հավաքական վերադարձի կոչով, որին միացել են 100 000-ից ավելի մարդիկ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ