Արգենտինայի հավաքականի հայտացուցակը Բրազիլիայի և Սինգապուրի դեմ խաղերում

Արգենտինայի Ֆուտբոլի Ասոցացիան ներկայացրել է Արգենտինայի հավաքականի հայտացուցակը Բրազիլիայի և Սինգապուրի հավաքականների դեմ խաղերում:

Ընկերական խաղերին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝  Սերխիո Ռոմերո, Նաուել Գուսման, Հերոնիմո  Ռուլյի

Պաշտպաններ՝ Նիկոլաս Օտամենդի, Խավիեր Մասկերանո, Էմանուել Մամանա, Գաբրիել Մերկադո

Կիսապաշտպաններ՝ Էդուարդո Սալվիո, Լուկաս Բիգլիա, Գիդո Ռոդրիգես, Լեոնարդո Պարեդես, Էվեր Բանեգա, Մանուել Լանսինի

Հարձակվողներ՝  Անխել դի Մարիա, Ալեխանդրո Գոմես, Խուակին Կորեա, Պաուլո Դիբալա, Գոնսալո Հիգուային, Մաուրո Իկարդի, Լիոնել Մեսի

Հավաքական է հրավիրվել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, որը վերջին անգամ Արգենտինայի հավաքականի կազմում հանդես էր եկել 2013 թվականին Աշխարհի Առաջնության որակավորման փուլի խաղերում:

Իկարդին ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի » կազմում դարձել է 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Ընկերական խաղերը կկայանան հունիսի 9-ին և  13-ին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ