Արգենտինայի հավաքականը նոր մարզիչ ունի

Բրազիլական «Սան Պաոլոյի» նախկին մարզիչ Էդգարդո Բաուսան նշանակվել է Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան:

Բաուսան փոխարինելու է Խերարդո Մարտինոյին, ով լքել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Ամերիկայի գավաթի եզրափակչում Արգենտինայի պարտությունից հետո: Այս պաշտոնին հավակնում էին նաև Ռամոն Դիասը և Միգել Ռուսոն: Ժորժե Սամպաոլին, Դիեգո Սիմեոնեն և Մաուրիսիո Պոկետինոն ավելի վաղ դուրս էին մնացել հավակնորդների ցանկից իրենց ակումբների հետ պայմանագրային պայմանավորվածությունների պատճառով:

Բաուսան երկու անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթը՝ 2008թ. «Կիտոյի» և 2014թ.՝ «Սան Լորենսոյի» հետ, իսկ 2008թ. ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն մարզիչ:

Արգենտինայի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 1-ին՝ Ուրուգվայի դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ