Արգենտինայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ու իր օգնականները հեռացել են զբաղեցրած պաշտոնից՝ հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

Պաշտոնն ազատելու պատճառն Օլիմպիական խաղերին հայտավորվող ֆուտբոլիստների ընտրության դժվարությունն է:

Ավելի վաղ Արգենտինայի հավաքականն Ամերիկայի գավաթի եզրափակիչում 11-մետրանոցներով պարտվեց Չիլիի ընտրանուն:

Մարտինոն պաշտոնն զբաղեցնում էր 2014 թվականից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ