Արգենտինայի հավաքական նախկին գլխավոր մարզիչ. «Մեսին «Ռեալում» չէր լինի ներկայիս խաղացողը, իսկ ահա Ռոնալդուն իսկական հերոս է»

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին բացահայտել է իր ներուժը՝ ձևավորվելով և խաղալով իր ներկայիս ակումբում: Նա կարծիք է հայտնել նաև «Ռեալի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Մեսին «Ռեալում» չէր լինի այնպիսի խաղացող, ինչպիսին հիմա է: Լեոն «Բարսելոնայում» այնպիսի խաղացողների հետ է , ինչպես՝ Չավին, Ինիեստան, Ռոնալդինյոն: Վերջինս իսկապես սիրում է Լեոյին: Իսկ Ռոնալդուն երբեք այդպիսի շրջապատ չի ունեցել: Կրիշտիանուն միշտ  հերոս է աշխատել»,-Մենոտիի խոսքերը փոխանցում է Fox Sports-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ