Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի գրասենյակը տարհանվել է պայթյունի վտանգի պատճառով

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի աշխատակիցները տարհանվել են Բուենոս Այրեսում գտնվող գրասենյակից պայթյունի վտանգի պատճառով՝ հայտնում է Mundo Deportivo-ն:

Հունիսի 24-ին ՖԻՖԱ-ն հայատարարել է, որ հանձնաժողով կստեղծի Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի խնդիրները լուծելու համար:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հերթական անգամ զիջեց Չիլիի ընտրանուն՝ բավարարվելով փոխչեմպիոնի տիտղոսով: Խաղից անմիջապես հետո Լիոնել Մեսին հայտարարել էր, որ ավարտում է ելույթներն ազգային ընտրանու կազմում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ազգային ընտրանու կազմում ելույթները կարող են ավարտել Խավյեր Մասկերանոն, Սերխիո Ագուերոն, Էզեկել Լավեսին, Լուկաս Բիգլիան, Էվեր Բանեգան, Անխել դի Մարիան ու Գոնսալո Հիգուաինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ