Արգենտինացի երկրպագուները պահանջում են Սիմեոնեին նշանակել հավաքականի մարզիչ

Արգենտինայի հավաքականի երկրպագուները դժգոհ են Ամերիկայի Գավաթում թիմի ցուցադրած արդյունքներից: Չնայած նրան, որ Խերարդո Մարտինոյի սաները դուրս եկան եզրափակիչ, «Ալբիսելեստների» երկրպագուները մրցաշարում երկրորդ տեղը համարում են անհաջողություն: Դրա համար երկրպագուները արդեն սկսել են արտահայտվել սոցիալական ցանցերում՝ պահանջելով Մարտինոյի հրաժարականը: Նրանք պահանջում են, որ այդ պաշտոնը զբաղեցնի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն:

Ավելի վաղ հայտնվում էր, որ Մարտինոն ինքը հրաժարական կտա: Բացի այդ, հավաքականը կլքեն մի խումբ խաղացողներ: Հարձակվող Մեսին իր հերթին հայտարարել էր, որ դադարեցնելու է ելույթ ունենալ ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ Չիլիի հետ եզրափակիչ խաղում հիմնական և լրացուցիչ ժամանակերում խաղը ավարտվել է 0–0, իսկ 11 մետրանոցներում հաղթել է Չիլիի հավաքականը 4–2 հաշվով:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ