Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց կիսաեզրափակիչի համար պայքարում

Ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի հավաքականն ավարտեց տիտղոսի համար ելույթները չճանաչված պետությունների՝ Աբխազիայում ընթացող աշխարհի առաջնությունում:

Արևմտյան Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով պարտվեց Պենջաբի հավաքականին: Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստները 3 գնդակ ընդունեցին սեփական դարպասը, իսկ երկրորդ կեսում կարողացան մրցակցի դարպասն ուղարկել միայն երկուսը՝ զիջելով դիմակայությունում:

Նշենք, որ խաղից հետո տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որը հարթվել է անվտանգության աշխատակիցների միջամտությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ