Արևմտյան Հայաստանի հավաքականը հաղթել է 12:0 հաշվով

Աբխազիայում տեղի է ունեցել չճանաչված պետությունների աշխարհի առաջնության 1-ին տուրը:

Արևմտյան Հայաստանի հավաքականը մեկնարկային տուրի շրջանակում ուժերն է չափել Չագոսի կղզիների հավաքականի հետ և առավելության է հասել 12:0 հաշվով:

A խմբում Արևմտյան Հայաստանի հավաքականի ու Չագոսի կղզիների ընտրանու հետ միասին ընդգրկված է նաև Աբխազիայի հավաքականը: Արևմտյան Հայաստանի հավաքականի ու Աբխազիայի հավաքականի հանդիպումը նախատեսված է մայիսի 31-ին:

Աբխազիայի հավաքականի ու Չագոսի կղզիների հավաքականի միջև խաղն ավարտվել է Աբխազիայի հավաքականի հաղթանակով՝ 9:0 հաշվով: 1-ին տուրից հետո Արևմտյան Հայաստանի հավաքականը և Աբխազիայի հավաքականն ունեն 3 միավոր, սակայն հավելյալ ցուցանիշով A խմբի առաջատարն Արևմտյան Հայաստանի հավաքականն է:

Մրցաշարին մասնակցող հավաքականների ցանկը

2-0

12-0

Լուսանկարներ Արևմտյան Հայաստանի հավաքականի մարզումից

12

 

13

14

15

16

17

18

Տեսանյութն ու լուսանկարները՝ Արևմտյան Հայաստանի հավաքականի ֆեյսբուքյան էջի

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ