Արևմտյան Հայաստանի հավաքականը՝ քառորդ եզրափակիչում

Աբխազիայում շարունակվում է չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի հավաքականը:

Խմբային փուլի 2-րդ խաղում Արևմտյան Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջել է տանտերերին՝ Աբխազիայի հավաքականին: 1-ին տուրում Չագոսի կղզիների հավաքականին 12:0 հաշվով հաղթելու արդյունքում Արևմտյան Հայաստանի հավաքականը նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Նշենք, որ պայքարն ընթացել է 4 խմբերում, որոնցից յուրաքանչյուրում ընգրկված է 3 հավաքական: Յուրաքանչյուր խմբից հաջորդ փուլի ուղեգիր են նվաճում լավագույն արդյունք ցուցաբերած 2 հավաքական:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ