Արդա Թուրանը խոստովանել է, թե ինչու է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը նշել է, որ կատալոնական ակումբում իր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է:

«Ես զգում էի, որ պայմանագիր կկնքեմ «Բարսելոնայի» հետ: Մտածում էի, որ եթե շատ լավ խաղամ, կդառնամ «Բարսայի» ֆուտբոլիստ, իսկ եթե ուղղակի լավ խաղամ, կհայտնվեմ «Արսենալում»:

Բայց չարժե տեղափոխվել «Բարսելոնա» ուղղակի Մեսիի հետ նույն թիմում լինելու համար: Ես այստեղ եմ Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Իմ կարծիքով Լեոն պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց ես եկել եմ տիտղոսներ նվաճելու»,-ասել է Թուրանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ