Արդա Թուրանը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է լքել ակումբը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Թուրանը շահավետ առաջարկ է ստացել Չինաստանից և լրջորեն ուսումնասիրում է այն:

Լուիս Էնրիկեն չի ցանկանում, որ Թուրանը հեռանա: Մարզչի կարծիքով՝ նա կարող է բարելավել թիմի խաղը: Բացի այդ, եթե «Բարսելոնան» թույլ տա Թուրանին հեռանալ, դա կնշանակի, որ նրան ձեռք բերելը կատալոնական թիմի կողմից սխալ էր:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ ամառ, սակայն գրանցման խնդիրների պատճառով չէր կարողանում խաղադաշտ դուրս գալ մի քանի ամիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ