Arcopoli. Միասեռականների ասոցացիան աջակցում է Կրիշտիանո Ռոնալդուին

Իսպանական ասոցացիան, ով պաշտպանում է միասեռականների իրավունքները, Arcopoli-ն դիմում է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալների լիգա, որպեսզի վերջինս հետաքննի «Ատլետիկո» – «Ռեալ»  (0:3) հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն դրվագներից մեկում «Ռեալի» հարձակվող Ռոնալդուին համասեռամոլ էր անվանել:

Acropoli-ն պնդում է, որպեսզի լիգան հետաքննություն սկսի այս միջադեպի հետ կապված: Եթե հաստատվի այն փաստը, որ Կոկեն վիրավորել է Ռոնալդուին, ապա կազմակերպությունը կպահանջի պատժել Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանին: Բացի այդ Acropoli-ն իր նամակի մեջ նշում է, որ աջակցում է պորտուգալացուն, ով արդեն երկար ժամանակ է իր հասցեին հոմոֆոբյան վիրավորանքներ է  ստանում:

Թե ինչ էր պատահել ՝

Ռոնալդուն ՝ Կոկեին. «Այո ես համասեռամոլ եմ, բայց փոխարենը ես շատ հարուստ եմ»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ