Արազ Օզբիլիս. «Շատ բաներ են փոխվել, ու հուսով եմ, որ դա դրական ազդեցություն կունենա»

Հայաստան – Բելառուս խաղից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը պատասխանեց Vivaro News-ի թղթակցի հարցերին։

— Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Հայաստանի հավաքականը կարողացավ դրականորեն կերպարանափոխվել ու ավելի լավ հանդես գալ վերջին խաղերի համեմատ։
— Այո, բոլորն էլ գիտեն, որ դժվարին փուլից հետո ենք մոտեցել այս խաղին, ու մենք պետք է լավ խաղանք, ցույց տանք մեր ուժը, իսկ ամենակարևորն այն է, որ հիմա կան շատ նոր ֆուտբոլիստներ, շատ բաներ փոխվել են, ու հույս ունեմ, որ այդ ամենը դրական կերպով կանդրադառնա մեր վրա։

— Ի՞նչ կասես քո խաղի մասին։ Գո՞հ ես քո ցուցադրած ֆուտբոլից։
— Այո, այդքան էլ վատ չէր, շատ կարևոր էր, որ 60 րոպե խաղացի, իսկ հիմա շատ կարևոր է 100 տոկոսով պատրաստ լինել խաղին։ Սա վերջին 5 ամիսների ընթացքում առաջին խաղն էր, որում 60 րոպեից ավել խաղացի, այնպես որ շատ ուրախ եմ այդ կապակցությամբ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ