Արաս Օզբիլիսը մարզում է անցկացրել հիմնական կազմում (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի և «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզվել է ընդհանուր խմբում, տեղեկացնում է թիմի պաշտոնական թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Օզբիլիսը վնասվածք էր ստացել: 26-ամյա կիսապաշտպանը բաց է թողել  իր ակումբի 4 հանդիպում:

Հավելենք, որ Արաս Օզբիլիսը ընդգրկված չէ թուրքական ակումբի Չեմպիոնների լիգայի հայտացուցակում, հետևաբար այսօր հայ ֆուտբոլիստին չենք տեսնի  Կիևի «Դինամոյի» դեմ հանդիպմանը, փոխարենը նա կարող է մասնակցել հոկտեմբերի 1-ի  կայանալիք «Ռիզեսպորի» հետ արտագնա խաղին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ