Արաս Օզբիլիսը սկսել է մարզվել

Թուրքական «Բեշիկթաշի» պաշտոնական թվիթերը հրապարակել է լուսանկար, որտեղ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզվում է թիմի մարզիչներից մեկի հսկողության տակ: «Արաս Օզբիլիսը վազում է խաղադաշտում վնասվածքից հետո»,-այսպես է մակագրված լուսանկարը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի որակավորման փուլի Դանիա – Հայաստան խաղում Արաս Օզբիլիսը վնասվածք էր ստացել ու լքել խաղադաշտը:

«Բեշիկթաշը» Թուրքիայի Սուպերլիգայի հերթական տուրում սեպտեմբերի 10-ին, 22:15-ին կհանդիպի «Քարաբյուսփորին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ